Իրանը ռազմական միջուկային ծրագրի մշակում սկսելու վերաբերյալ որոշում չի կայացրել, նման տվյալներ չունի աշխարհի ոչ մի հատուկ ծառայություն, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը  RT հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Նրա խոսքով, դրա հետ համաձայն է նաեւ  ԱՄՆ-ը:

«Ես աշխարհի որեւէ հետախուզության կողմից, լինի դա ռուսական, եվրոպական, ամերիկյան կամ «Մոսսադը», չեմ լսել կտրուկ հայտարարություն այն մասին, որ Իրանի ղեկավարությունը միջուկային ծրագրի վերաբերյալ քաղաքական որոշում է ընդունել: Նման տվյալներ չունի աշխարհի ոչ մի հատուկ ծառայություն: Մենք վերջերս զրուցում էինք մեր ամերիկացի գործընկերների հետ, նրանք համաձայն են, որ Իրանը ռազմական միջուկային ծրագրի մշակում սկսելու վերաբերյալ որոշում չի կայացրել»,- հեռուստաընկերության եթերում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը: