Ռուսաստանում ձերբակալել են Blackhole վիրուսային ծրագրի հեղինակին: Նա ինտերնետում հայտնի է Paunch անունով: Նրա ձերբակալության մասին «Վեդոմոստիին» պատմել է «Կասպերսկիի լաբորատորիայի» փորձագետ Ալեքսանդր Գոստեւը, ինչպես նաեւ ՆԳՆ անանուն աղբյուրը:
Blackhole ծրագրի մասին առաջին անգամ հայտնի է դարձել 2010թ: Ծրագիրը թույլ է տալիս համակարգիչները վարակել Adobe Flash Player, Adobe Acrobat, Internet Explorer, Google Chroome и Safari ծրագրերի միջոցով:





























