Ժնեւում Միջխորհրդարանական միության նստաշրջանի շրջանակներում կայացել է Հայաստանի եւ Իրանի խորհրդարանների նախագահներ Հովիկ Աբրահամյանի եւ Ալի Լարիջանիի հանդիպումը:
Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերություններին եւ փոխշահավետ համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային վերջին գործընթացները:
Լարիջանիի խոսքով՝ երկրների միջեւ տնտեսական եւ խորհրդարանական հարաբերությունները մշտապես կընդլայնվեն: Նա նաեւ նշել է, որ Հայաստանը բարեկամական եւ եղբայրական երկիր է:





























