Ծխելու դեմ քարոզչության շրջանակներում Եվրախորհրդարանը ուշադրություն է դարձրել ոչ միայն սովորական սիգարետներին, այլեւ՝ էլեկտրոնային. Դրանց վաճառքը կսահմանափակվի: Ինչ վերաբերում է սովորական ծխախոտին, ապա մեծ տառերով գրություներն ու սարսափեցնող նկարները պետք է զբաղեցնեն փաթեթավորման մակերեսի առնվազն կեսը:

Էլեկտրոնային սիգարետի արտադրողների եւ սպառողների խոսքով՝ դրանք բացարձակապես անվնաս են առողջության համար: Սակայն Եվրախորհրդարանը որոշել է լսել ակտիվիստներին, որոնք մտավախություն ունեն, որ ծխելը կարող է տարածվել երեխաների եւ դեռահասների շրջանում: Էլեկտրոնային սիգարետի արտադրության եւ վաճառքի սահմանափակումների մասին օրենքը կարող է ուժի մեջ մտնել արդեն հաջորդ տարի: Այս մասին հաղորդում է Russia Today-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մաքսային միությունում եւս կարող է արգելվել էլեկտրոնային սիգարետի վաճառքը: