Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը իրականցրել է զարգացած երկրների ամենամյա թեստավորում: Արդյունքները գտելիքների անսպասելի ցածր մակարդակ են ցույց տվել Գերմանիայում, հաղորդում է The Local-ը:
Յուրաքանչյուր տասներորդ մեծահասակ գերմանացին տասնամյա երեխայի գիտելիքներ ունի: Եվրոպական ամենազարգացած երկրի բնակչության 17 տոկոսի գրագիտության մակարդակն այնքան ցածր է, որ նրանք ընդունակ են կարդալու եւ հասկանալու միայն կարճ տեքստերը: Սոցիոլոգները ապշել են նաեւ նրանից, որ գերմանացիների համակարգչային գրագիտությունը եւս ցածր մակարդակում է. գերմանացիների 12,5 տոկոսը չի կարողանում օգտվել մկնիկից, փոխանցում է Russia Today-ը:
Եվրոպացի փորձագետները պարզել են, որ գրագիտության մակարդակը խստագույնս կախված է ծնողների կրթությունից: Հետազոտությանը մասնակցել են 24 զարգացած երկրների 166 հազար քաղաքացիներ:





























