Քիմիայի ոլորտի Նոբելյան մրցանակը տրվել է երեք գիտնականների՝ պրոֆեսոր Մարտին Կարպլյուսին (Ստրասբուրգի եւ Քեմբրիջի համալսարաններ), Մայքլ Լեւիթին (Սթենդֆորդի համալսարան), Արի Ուորշել (Հարավային Կարոլինայի համալսարան):
Այս մասին հայտարարել է Ստոկհոլմում գտնվող Նոբելյան հանձնաժողովը:
Մրցանակը շնորհվել է «քիմիական համալիր համակարգերի բազմամասշտաբ մոդելների զարգացման համար»:
Դափնեկիրները համակարգչային հզոր ծրագրերի հիմքեր են դրել, որոնք կիրառվում են քիմիական գործընթացների ընկալման եւ կանխատեսման համար, նշված է Նոբելյան հանձնաժողովի մամուլի հաղորդագրությունում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Կարպլյուսն ԱՄՆ-ի եւ Ավստրիայի քաղաքացի է, Լեւիթը՝ ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի, Ուորշելը՝ ԱՄՆ-ի եւ Իսրայելի:





























