Մադրիդի դպրոցի անգլերենի 40-ամյա ուսուցիչը կալանավորվել է աշակերտին WhatsApp-ով պոռնկագրական բնույթի հաղորդագրություններ ուղարկելու համար, գրում է The Local-ը:
Մանկավարժին կասկածում են նաեւ չորս այլ՝ մինչեւ 11 տարեկան աշակերտների եւս նման հաղորդագրություններ ուղարկելու մեջ:
Ուսուցիչը պնդում է, որ երեխաներին դաստիարակող հաղորդագրություններ է ուղարկել, նաեւ հայտարարել է, որ չի ցանկացել բարոյական վնաս հասցնել երիտասարդ սերնդին, փոխանցում է «Gazeta.ru»-ն:
Մադրիդի կրթության դեպարտամենտը հայտնել է, որ կարգապահական միջոցներ կձեռնարկի մանկավարժի նկատմամբ: Գործի մասին առավել մանրամասն տեղեկություններ չեն հրապարակվում:




























