Ստեղծվել է թեյնիկ, որը թույլ է տալիս ջրին եռալ Wi-Fi-ի օգնությամբ, գրում է The Daily Telegraph-ը: Ինչպես նշում է թերթը, iKettle-ի շնորհիվ օգտագործողն այլեւս ստիպված չի լինի թեյնիկն անջատելու համար գնալ խոհանոց: Սարքավորումը հնարավոր է կառավարել սմարթֆոնի օգնությամբ բնակարանի ցանկացած անկյունից:
Դրա շնորհիվ թեյնիկի տերն այլեւս ստիպված չի լինի բազմոցից վեր կենալ թեյնիկն անջատելու համար, ասվում է հոդվածում: Առաջարկվում է ջերմաստիճանի մի քանի ռեժիմ՝ 80 աստիճան կանաչ թեյի համար եւ 95 աստիչան սուրճի համար, հաղորդում է Gazeta.ru-ն:
Բացի այդ, iKettle-ը օգտատերին հաղորդագրություն կուղարկի՝ պատրաստ է արդյոք նա թեյ խմել, թե պետք է պահպանել ջրի ջերմաստիճանը: «Խելացի» թեյնիկը վաճառքում կլինի նոյեմբերից: iKettle-ի արժեքն է 99,99 եվրո:





























