«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է SIM քարտի փոխարինման ծառայության սակագնի փոփոխման մասին: Այսուհետ շարժական կապի հետվճարային եւ կանխավճարային համակարգի ֆիզիկական եւ իրավաբանական անձ հանդիսացող բաժանորդները կարող են անվճար փոխել կամ վերականգնել SIM քարտը «ԱրմենՏել» ընկերության վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում:
«ԱրմենՏել»-ը շարունակում է անել հնարավոր ամեն ինչ իր կողմից մատուցված ծառայություններն ավելի պարզ եւ հարմար դարձնելու համար: Մեր նոր նախաձեռնության շնորհիվ բաժանորդները կարող են բոլորովին անվճար վերականգնել իրենց SIM քարտը: Այս առաջարկը շատ ակտուալ է նաեւ այն բաժանորդների համար, ովքեր ձեռք են բերել նոր սմարթֆոն կամ պլանշետ եւ ցանկանում են իրենց քարտը փոխարինել micro-SIM կամ nano-SIM քարտերով»,- նշել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Բոլոր այն բաժանորդները, ովքեր ցանկանում են փոխել SIM քարտը կամ ձեռք բերել նորը պետք է ներկայանան անձնագրով Beeline գրասենյակ:





























