Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին, այսօր՝ հոկտեմբերի 9-ին, հայտարարել է, որ իր երկիրը հարստացված ուրանի ավելցուկ ունի եւ մտադիր է այդ հանգամանքն օգտագործել Արեւմուտքի հետ երկխոսության ընթացքում, հաղորդում է Associated Press-ը:
Լարիջանիի խոսքով՝ միջուկային թեմայով բանակցությունների ժամանակ, որոնք տեղի են ունենալու հաջորդ շաբաթ Ժնեւում, Իրանը կարող է առաջարկել հրաժարվել ուրանի հարստացումից մինչեւ 20 տոկոս, քանի որ ստեղծված պաշարները թույլ են տալիս դա անել: Խորհրդարանի խոսնակը նշել , որ այժմ Թեհրանը «պատրաստ է քննարկել» բարձր հարստացված ուրանից հրաժարվելու հարցը, որն Արեւմուտքի կողմից ներկայացվող առանցքային պահանջն է, հաղորդում է Lenta.ru-ն:
Միջուկային վառելիք ստեղծելու համար սովորաբար ուրանը հարստացնում են մինչեւ 3-5 տոկոս, ուստի Իրանի ջանքերը՝ ուրանը հարստացնել մինչեւ 20 տոկոս, անհանգստություն է առաջացրել միջազգային հանրության շրջանում:





























