Ամերիկյան Microsoft ընկերությունը պատրաստվում է կիբերանվտանգության մասնագետին վճարել ավելի քան 100 հազար դոլար, որպեսզի նա գտնի ընկերության ծրագրային ապահովման համակարգի խոցելի տեղերը:
Նման խնդիրը պարզելով՝ ընկերությունը կկարողանա զարգացնել անվտանգության մի շարք վտանգների դեմ պաշտպանությունը: Այդ ոլորտի առաջատար մասնագետներից մեկը՝ Ջեյմս Ֆորշոուն լրացուցիչ տաս հազար դոլար կստանա Internet Explorer 11 բրաուզերի դեմո-տարբերակի անվտանգության հետ կապված թերությունը բացահայտելու համար: Այս մասին հաղորդում է «Փրայմը»:
Microsoft-ը առաջին ընկերությունը չէ, որ «գրպաններ է դատարկում» անվտանգության հետ կապված թերությունները վերացնելու համար:





























