Հարավաֆրիկյան գիտնականների եւ միջազգային հետազոտողների խումբն առաջին անգամ գիսաստղի Երկրի վրա ընկնելու ապացույց է գտել:

Յոհանեսբուրգի Վիթվաթերսրանդի համալսարանի պրոֆեսոր Դեւիդ Բլոքը նշել է, որ գիսաստղերը բազմիցս ներխուժել են Երկիր մոլորակի մթնոլորտ, բայց առաջին դեպքն է, որ պաջողվել է գիսաստղից նյութ ստանալ, որը պահպանվել է մեր մոլորակի վրա:

Հետազոտողների ուշադրության կենտրոնում է հայտնվել նախկինում գիտությանն անհայտ սեւ բաղդատ: Մի շարք բարդ քիմիական անալիզներից հետո անհերքելի ապացույցներ են ի հայտ եկել, որ դա գիաստղի առաջին հայտնի նմուշն է, հաղորդում է Polit.ru-ն՝ վկայակոչելով Science Codex-ը:

Գիտնականները եկել են եզրակացության, որ այդ գիսաստղը Երկրի մթնոլորտում է հայտնվել Եգիպտոսում, 28 մլն տարի առաջ: