Նոյեմբերին ամերիկյան խանութներում կհայտնվի 99 դոլար արժողությամբ հավաքածու, որոնց միջոցով հնարավոր կլինի տան պայմաններում խավարասերներին վերածել ռադիոկառավարվող կիբորգների: Backyard Brains ընկերության արտադրանքի միջոցով հնարավոր կլինի կենդանիներին ուղղորդել դեպի ցանկացած կողմ:

Այն տեղադրվում է հենց խավարասերների մեջքին, գրում է բրիտանական The Daily Mirror-ը: Սարքը կենդանուց կարելի է հեռացնել առանց վնաս պատճառելու: