Այս տարվա երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, անձնական համակարգիչների համաշխարհային ներմուծումը կրճատվել է 8,6 տոկոսով՝ կազմելով 80,3 մլն միավոր; Այս մասին ասվում է Gartner ընկերության հետազոտությունում:

Այս ցուցանիշը 2008-ից ի վեր ամենացածր ցուցանիշն է, հայտարարել է Gartner-ի գլխավոր վերլուծաբան Միկակո Կիտագավան, փխանցում է Tasstelecom.ru-ն:

Համաշխարհային նեմուծողների առաջատարն այս ոլորտում Lenovo-ն է, որը զբաղեցնում է շուկայի 17,6 տոկոսը: Երկրորդ հորիզոնականում է HP-ն՝ 17,1 տոկոսով: Երրորդ հորիզոնականում է Dell-ը՝ 11,6 տոկոս ցուցանիշով, որին հետեւում են Acer Group 8,3 տոկոսով եւ Asus 6,1տոկոսով: