Բջջային հեռախոսները գլխացավ ու անքննություն են առաջացնում: Շվեդ գիտնականները պարզել են, որ քնից առաջ հեռախոսով խոսելը բացասաբար է ազդում մարդու ինքնազգացողության վրա: Այն կարող է անքնություն առաջացնել, գլխացավ ու խնդիրներ ուշադրության կենտրոնացման հետ, գրում է svit24.net-ը:

Ավելի քան մեկ ու կես տարի գիտնականներն ուսումնասիրել են 18-ից 45 տարեկան 35 տղամարդու եւ 36 կնոջ, որոնք պարբերաբար ենթարկվել են 884 ՄՀց հաճախականության ճառագայթման, որը մոտավորապես համապատասխանում է բջջային հեռախոսը օգտագործելու ժամանակ ստացված ճառագայթմանը: Արդյունքում, ուսումնասիրվողների խումբը դժգոհում էր գլխացավից ու անքնությունից, հաղորդում Ukrinform-ը:

Հետազոտության արդյունքում հսկայական չափով տվյալներ են ստացվել: Արդյունքների ավելի մանրակրկիտ ուսումնասիրումից հետո գիտնականները կկարողանան ավելի ճշգրիտ որոշել պատճառները, թե ինչու բջջային հեռախոսի ճառագայթումը բացասաբար է ազդում մարդու քնի ու նրա ինքնազգացողության վրա: