Samsung ընկերությունը Hello Kitty բրենդի պատվին թեմատիկ պլանշետ է թողարկում: Որպես հիմք վերցվել է Galaxy Tab 3 7.0 մոդելը: Օգտագործվել է ճապոնական հայտնի կատվի ամենաճանաչված պատկերը՝  վարդագույն ժապավենով:

Պլանշետն ունի երկմիջուկ պրոցեսոր, 7 դյույմանոց էկրան (1024х600 թողունակությամբ), 1 գբ օպերատիվ հիշողություն եւ 8 գբ ներքին հիշողություն:  Սարքն աշխատում է Android Jelly Bean օպերացիոն համակարգով,  հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Ubergizmo-ն:

Ենթադրվում է, որ Samsung Galaxy Tab 3 7.0 Hello Kitty-ն Եվրոպայում վաճառքի կհանվի մի քանի շաբաթից: Որոշ տվյալներով՝ արժեքը կլինի մոտ  229 եվրո: