Մեծ Բրիտանիայում սկանդալային առցանց մրցույթ է մեկնարկել, որի ընթացքում ժյուրին փորձում է հայտնաբերել «տարվա ամենաչբավարարված ուսանողին»:

Նման անսովոր մրցույթի գաղափարը հղացել են ShagatUni  ծանոթությունների կայքի ադմինիստրատորները:  Հաղթողներին մրցանակներ են սպասում. 500 ֆունտ ստեռլինգ, Samsung Galaxy սմարթֆոն, ալկոհոլի տուփ եւ ամբողջ տարվա անվճար պահպանակներ, գրում է NEWSru.com-ը՝ վկայակոչելով Facebook-ում մրցույթի էջը:

Մրցույթի կանոններն են. սոցցանցի նշված էջում թեկնածուն պետք է մանրամասն եւ համոզիչ հիմնավորի, թե ինչու է հենց ինքն արժանի տվյալ մրցանակին: «Մենք ցանկանում ենք լսել ձեզ հետ երբեւէ պատահած ամենազավեշտալի, ամենակեղտոտ, ամենատարօրինակ սեռական պատմությունները: Եթե դրանք պատմեք մեզ, եւ մենք ձեր հաղորդագրությունը լավագույնը համարենք, մրցանակը ձերն է»,– մանրամասնում են մրցույթի կազմակերպիչները:

Ուսանողներին առանց պարտավորությունների սեքսով զբաղվելուն օգնող սկանդալային կայքը բացվել էր 2012թ.՝ երիտասարդ ձեռնարկատեր Թոմ Թերլոուի կողմից, եւ ներկայումս այնտեղ գրանցված է շուրջ 120 հազար օգտվող: