«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը Beeline) Հայաստանի մանուկներ հիմնադրամի հետ համատեղ հայտարարում են Արմավիրի մարզում համայնքային բարեկարգման ծրագրի մեկնարկի մասին, որի նպատակն է մարզի համայնքերը դարձնել ավելի մաքուր, գրավիչ եւ հարմարավետ:
Համայնքային բարեկարգմանն ուղղված ծրագրի շրջանակում այսօր «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը եւ ընկերության աշխատակիցները մեկնեցին Քարակերտ համայնք, որտեղ մեկնարկեցին «Գունագեղ այգի» եւ «Մաքուր միջավայր» խորագրի ներքո միջոցառումները: «ԱրմենՏել» ընկերության, Հայաստանի մանուկներ հիմնադրամի աշխատակիցների եւ համայնքի երիտասարդների համատեղ ջանքերով ստեղծվեց հանրային այգի` հանգստի տաղավարներով եւ երեխաների համար նախատեսված խաղահրապարակով: Իրականացվեցին նաեւ աղբահանության եւ համայնքի գլխավոր փողոցների ձեւավորում՝ ցուցանակների, աղբամանների եւ սոցիալական իրազեկման վահանակների տեղադրումով:
«ԱրմենՏել» ընկերության սոցիալական պատասխանատվության հիմնական ուղղությունն է աջակցել այնպիսի ծրագրերի, որոնց հիմնական նպատակն է օգնել մարդկանց փոխել իրենց կյանքը դեպի լավը: Այսօր Քարակերտ համանքում մեր ընկերության աշխատակիցներն իրենց լուման ներդրեցին մի կարեւոր եւ գեղեցիկ ծրագրի իրականացման գործում: Համոզված եմ, որ մեր աշխատանքի արդյունքները դեռ երկար ժամանակ կուրախացնեն համայնքի բնակիչներին, իսկ այս միջոցառումը կդառնա շրջակա միջավայրի հանդեպ հոգատար վերաբերմունքի ամենավառ օրինակներից մեկը»,- ասաց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Հպարտ ենք, որ մեր երեխաների մոտ այսպիսի հրաշալի գաղափարներ են առաջանում եւ որ նրանք հետեւողականորեն իրագործում են այս չափազանց կարեւոր ծրագրեր: Մեր կազմակերպության համար մեծ պատիվ է օժանդակել նման նախաձեռնություններին եւ մեր գործընկեր «ԱրմենՏել» ընկերության հետ միասին նպաստել դրանց իրականացմանը»,- ասաց Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանը:
Համայնքային գեղեցկացմանն ուղղված ծրագրի շրջանակում 2013 թվականին իրականացվելու է եւս 4 միջոցառում, որոնցից երկուսը` Լեռնագոգ համայնքում, իսկ մյուս երկուսը` Դալարիկում: Բոլոր ծրագրերն ընտրվել են Հայաստանի մանուկներ հիմնադրամի կողմից կազմակերպված «Ձեռներեցության ուսուցում եւ պրակտիկա պատանիների համար» ամառային դպրոց» ծրագրի շրջանակում, որի նպատակն էր նպաստել պատանիների ինքնագիտակցության բարձրացմանը` ամրապնդելով սերը սեփական համայնքի նկատմամբ եւ պատրաստակամությունը անձնական մասնակցությամբ նպաստելու համայնքի զարգացմանը:
Նշենք նոր, «ԱրմենՏել» ընկերությունը Հայաստանի մանուկներ հիմնադրամի հետ ունի համատեղ ծրագրերի իրականացման հարուստ փորձ: Այս տարի հոկտեմբերին նաեւ մեկնարկել է «Իրագործի´ր» նախագիծը, որը հնարավորություն կտա Մյասնիկյան եւ Քարակերտ համայնքների դպրոցների աշակերտներին ձեռք բերել մարզերում պահանջված մասնագիտություններ:





























