Մարքս Պլանկի անվան գերմանական հայտնի էվոլյուցիոն մարդաբանության ինստիտուտի մասնագետները հայտարարել են նոր, նախկինում անհայտ մարդու տեսակի հայտնաբերման մասին։ BBC- հաղորդմամբ, գիտնակաները հայտնագործությունը կատարել են Հարավային Սիբիրի տարածքում հայտնաբերված մարդու մատնահատվածի մասերից վերցված ԴՆԹ-ն հետազոտելով։ Հետազոտությունը ցույց է տվել, որ այդ մարդն ապրել է 44 հազար տարի առաջ եւ նա հավանաբար երեխա է եղել։ ԴՆԹ-ի կառուցվածը 50 տարբերություն է ունեցել ինչպես ժամանակակից մարդու գենետիկական կոդի կառուցվածքի, այնպես էլ նեանդերթալյան մարդու համեմատ։

Գիտնականները ենթադրել են, որ գտածոն մարդու նոր տեսակ է, որը նախկինում հայտնի չի եղել համաշխարհային գիտությանը։ Նրանք մարդու այդ տեսակին անվանակոչել է «Դենիսով» քարանձավի անվամբ, որտեղ էլ գտնվել են կմախքի հատվածները։

Մասնագետները նշում են, որ սա կարող է լինել մարդկային զարգացման հատուկ ճյուղ, որն Աֆրիկայից է սերում։ Արդյունքում, ժամանակակից Ռուսաստանի այդ հատվածում իրար կողքի ապրել են մարդկանց երեք տեսակ՝ Homo sapience, նեանդերթալցիներ եւ «դենիսովներ»։