Ռուսաստանը չի բացառում Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառումը։ Այս մասին մարտի 25-ին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն։

Նրա խոսքով, Մոսկվան հանդես է գալիս Թեհրանի հետ երկխոսությունը շարունակելու դիրքերից։

«Այս ուղղությամբ առաջընթաց չգրանցելու դեպքում, սակայն, մենք չենք բացառում Իրանի հանդեպ պատժամիջոցներ կիրառելու հավանակնությունը»,- Նեստերենկոյի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։

Միեւնույն ժամանակ, ինչպես նա նշել է, ռուսական կողմը կարծում է, որ պատժամիջոցները պետք է ուղղված լինեն բացառապես «չհրապարակայնացվող հարցերին, եւ ոչ մի դեպքում՝ երկրի ֆինանսական եւ տնտեսական ոլորտներին»։

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաեւ հայտնել է, որ Իրանի հարցը կքննարկվի նաեւ «մեծ ութնյակի» ԱԳ նախարարների՝ մարտի 29-30-ը կանադական Գատինո քաղաքում կայանալիք հանդիպմանը։