Հայաստանի կառավարությունը մարտի 25-ին կայացած արտագնա նիստում հաստատել է Հայաստանում բնակվող իրաքահայերի ինտեգրման հայեցակարգը։ Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ հայեցակարգը վերաբերում է իրաքյան պատերազմի, Իրաքում տեղի ունեցող ահաբեկչական գործողությունների եւ քրիստոնյաների նկատմամբ ծայրահեղականների կողմից դրսեւորվող անհանդուրժողականության հետեւանքով այդ երկրից արտագաղթած եւ Հայաստանում հաստատված մոտ 750 իրաքահայերի հասարակության մեջ ինտեգրման խնդրին։ ՀՀ վարչապետի խոսքով, բոլոր գերատեսչությունները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի իրաքահայ ընտանիքները հնարավորինս սահուն ինտեգրվեն մեր հասարակություն: