Գիտնականները «Տիրոլի սառցե մարդու»՝ Օտցիի կենդանի ազգականներին են գտել, գրում է The Daily Mail-ը: Նրա սառած մասունքները հայտնաբերվել էին 1991թ.՝ Ավստրիայի եւ Իտալիայի սահմանին: Ռադիոածխածնային անալիզի արդյունքում որոշվել էր «սառցե մարդու» տարիքը՝ մոտ 5300 տարեկան:

Գիտնականները ԴՆԹ-ի համեմատական անալիզ են անցկացրել Տիրոլի մոտ չորս հազար տղամարդկանց շրջանում, հայտնում է Gazeta.ru-ն:

Պարզվել է, որ նրանցից 19-ը Օտցիի ազգականներն են: Ավելի վաղ գիտնականներին հաջողվել էր վերականգնել նրա արտաքին տեսքը, պարզել Սարդինիայի բնակիչների հետ նրա ունեցած կապը: