Մարդու հոռետեսական տրամադրության համար պատասխանատու է ADRA2b գենը: Նման եզրակացության է եկել Կոլումբիայի Բրիտանական համալսարանի գիտնականների խումբը: Կանադական փորձի յուրահատկությունը կայանում է նրանում, որ գիտնականներն առաջին անգամ կարողացել են ուղիղ կապ հաստատել գեների ու իրականության ընկալման միջեւ:
Փորձին մասնակցել են մոտ 200 կամավորներ: Հայտնաբերված ADRA2b գենը, ինչպես հայտարարում են մասնագետները, էապես ազդում է նորադրենալին կոչվող գենի առաջացման գործում: Այն ուղղակիորեն կապված է մարդու կողմից իրականության ընկալման ու մարդու զգայական հիշողությունների ձեւավորման վրա, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:
Այդ կերպ այն կամավորների մոտ, ովքեր հակված էին հոռետեսության, հայտնաբերվել է ADRA2b գենը: Իհարկե, ինչպես նշում են մասնագետները, դրա առկայությունը մարդու մոտ չի նշանակում, որ նա դժբախտ կլինի, ուղղակի նա ավելի հակված է բացասական զգայությունների, ի տարբերություն մյուսների:




























