Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Քիմիական կենսաբանության եւ հիմնարար բժշկության ինստիտուտի մի շարք գիտնականներ հաղորդել են, որ մշակել են քաղցկեղի դեմ դեղամիջոց: Ինստիտուտի տնօրենը հաղորդել է, որ դեղամիջոցը ստեղծվել է մարդու կաթի սպիտակուցի, լակտապտինի հետազոտման ընթացքում: Ներկայումս երկու նյութերն էլ նախակլինիկական հետազոտությունների են ենթարկվում:
Մկների վրա իրականացրած էքսպերիմենտները ցույց են տվել, որ դեղամիջոցն ազդում է ուռուցքների վրա, որոնք լյարդում եւ թոքերում մետաստազի աճն են խթանում, գրում է Globalsciense.ru-ն:





























