Հայտնի ռուս լուսանկարիչ Ռոման Յանդոլինը հոկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը իր ընկերուհուն ցած է նետել 6-րդ հաեւկից, հետո ինքն է ցած նետվել: Եւ լուսանկարիչը, եւ ընկերուհին մահացել են:
Ինչպես հաղորդում է «Ռոսբալտը», Յանդոլինը վիճել էր ընկերուհու հետ եւ վեճի թեժ պահին ցած էր նետել նրան 6-րդ հարկից: Այնուհետ երիտասարդը, գտնվելով շոկային իրավիճակում, կտրել էր իր կոկորդն ու ինքն էր ցած նետվել:
Ողբերգության ականատեսները դեպքի վայր են կանչել շտապ օգնություն ու ոստիկանություն, սակայն աղջիկը ստացած վնասվածքներից վախճանվել էր նախքան բժիշկների ժամանումը: Ինքանսպան եղած լուսանկարչին վերակենդանացման ավտոմեքենայով փորձել են հիվանդանոց հասցնել, սակայն կտրված պարանոցի ու ստացած բազում կոտրվածքների, ներքին արյունահոսության հետեւանքով նա ճանապարհին մահացել է:
Դեպքը տեղի է ունեցել Սանկտ-Պետերբուրգում, Սովետսկայա 3 փողոցի 21/2 շենքի կոմունալ բնակարանում, որը պատկանում էր մեռնող աղջկան:
27-ամյա Ռոման Յանդոլինը լուսանկարում էր «ՌԻԱ Նովոստի», ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությունների եւ պետերբուրգյան լրատվամիջոցների համար:





























