Իրանը մտադիր չէ երկրից հարստացված ուրան արտահանել, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբբաս Արագչին: Ինչպես հաղորդում է Al Arabiya-ն, Արագչին հայտարարել է, որ իրենք բանակցություններ են վարելու հարստացման ծավալի, մակարդակի ու մեթոդների շուրջ եւ ոչինչ ավելին:

Նշենք, որ սեպտեմբերին իրանական ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Իրանը չի դադարեցնի ուրանի հարստացումը, իսկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրոնը հույս էր հայտնել, որ Իրանի ու «վեցնյակի» հանդիպումը կարագացնի միջուկային ծրագրի վերաբերյալ հարցերի լուծումը: