Թեհրանում պաշտոնապես գրանցվել է Իրանա-ամերիկյան առեւտրային պալատ՝ որպես ՀԿ: Այս մասին հայտարարել է ԻԻՀ Կենտրոնական բանկի նախագահ Վալիուլա Սեյեֆը՝ Թասնիմ գործակալությանը տված հարցազրույցում:

Նշվում է, որ «այդ որոշումը կայացվել է Ռոհանիի՝ Նյու Յորք մեկնելուց հետո»: Այդ այցը հուսադրել է երկու երկրների գործնական շրջանակներին, որ երկրների միջեւ միջպետական հարաբերությունները կարող ե բարելավվել, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Նշենք, որ նման կառույցի ստեղծումը ունի նաեւ հակառակորդներ: