Հոկտեմբերի 14-ին նշում են «Սթիվ Ջոբսի օրը»՝ Apple ընկերության լեգենդար համահմնադրի հիշատակության ոչ պատոնական օրը: Օրն ընտրել են նրա երկրպագուները, քանի որ այն համընկնում է Apple-ի iPhone 4S սմարթֆոնի վաճառքի մեկնարկի հետ:
Ջոբսը ծնվել է 1955թ փետրվարի 24-ին ամերիկյան Սան Ֆրանցիսկո քաղաքում: Ջոբսի կենաբանական ծնողները՝ ամերիկուհի Ջոան Շիբլեն ու սիրիացի Աբդուլֆաթթահ Ջոն Ջանդալին, հրաժարվել են նրանից: Տղային որդեգրել են Փոլ Ջոբսն ու Կլարա Հակոբյանը:
Իր ողջ կյանքի ընթացքում նա չի դադարել զարմացնել նրանց, ովքեր անտարբեր չեն համակարգչի նկատմամբ:
Սթիվ Ջոբսը մահացել է 2011 թ.-ի հոկտեմբերի 5-ին` երկարատեւ ծանր հիվանդությունից: 2004 թ.-ին նա աշխարհին հայտնել էր այն մասին, որ իր մոտ հայտնաբերվել է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ: Նույն տարվա հուլիսին Apple-ի ղեկավարը բարդ վիրահատութան է ենթարկվել:
Սակայն 2009 թ.-ին Սթիվի մոտ կրկին գլուխ է բարձրացրել հիվանդությունը, իսկ երկու տարի անց նա մահացել է: Սթիվ Ջոբսը 56 տարեկան էր:
Apple-ի նոր ղեկավար Թիմ Կուկը գրել է. «Նրա արտակարգ կյանքը իր արտացոլանքն է գտել յուրաքանչյուրիս մեջ, շատ հարցերում նա աշխարհն ավելի լավն է դարձրել: Ամենամեծ նվերներից մեկը, որը Սթիվը տվել է աշխարհին` Apple-ն է»:




























