Պարսկական կատվի փոխարեն Իրանը տիեզերք կուղարկի կապիկ: Նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի տիեզերական գործակալության ղեկավարի տեղակալ Համիդ Ֆազելին: Press TV-ի հաղորդմամբ՝ մեկնարկը նախատեսվում է տարվա վերջին, փոխանցում է Lifenews.ru-ն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Իրանը կողմնորոշվել է, թե ում ուղարկելու տիեզերք: Գիտնականների կարծիքով՝ տիեզերք կարող են թռչել չորս տեսակի կենդանիներ՝ կատու, առնետ, ճագար եւ կապիկ:

Միակ երկիրը, որը նախկինում կատուներ էր ուղարկել տիեզերք, Ֆրանսիան էր: Սակայն էքսպերիմենտն անհաջող էր ճանաչվել, քանի որ տիեզերական անկշռության պայմաններում կատուներն իրենց ծայրահեղ անհանգիստ են պահել: