Իրանում կախելու միջոցով մահապատժի դատապարտված տղամարդու դատավճռի իրականացման ժամանակ նրա հարազատները նռնակ են պայթեցրել: Արդյունքում զոհվել է 28 մարդ, հաղորդում է Agence France-Presse-ը:

Միջադեպը պատահել է Իրանի արեւմուտքում տեղակայված Իլամ քաղաքի բանտի դարպասների մոտ: Տուժածների թվում եղել են հաստատության աշխատակիցնր, ոստիկաններ, մահապատիժը դիտելու եկածները:

Հարազատները կարծել են, որ նռնակը նետելով կկարողանան դադարեցնել մահապատիժը: Հարձակում գործողներին հաջողվել է կանգնեցնել, նախքան նրանք կկարողանային գործի դնել նաեւ երկրորդ պայթուցիկը: Դրանից հետո, նրանց հանցագործ բարեկամին կախաղան են բարձրացրել, հաղորդում է «Lenta.ru»-ն:

Նախորդ տարվա ընթացքում Իրանում մահապատժի է ենթարկվել մոտ  500 մարդ: Հիմնականում նրանց կայնքից զրկել են կախելու միջոցով: