ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը Իրանի արտգործնախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆի հետ քննարկել է Իրանի միջուկային ծրագրի կարգավորման վերաբերյալ Թեհրանի նոր ծրագիրը։
Կողմերը քննարկել են իրանական կողմի նոր ծրագիրը, որը կարող է տեղից շարժել բանակցությունները։ Մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ», - ՌԻԱ Նովոստիին հայտնել է իրանական պատվիրակության աղբյուրը:
Հոկտեմբերի 13-ին Իրանի արտգործնախարարի տեղակալ Աբբաս Արաքչին հայտարարել էր, որ Իրանը բանակցություններ կվարի ուրանի հարստացման ծավալների, մակարդակի եւ եղանակների վերաբերյալ: Հոկտեմբերի 14-ին Էշթոնի մամուլի քարտուղար Մայքլ Մենը հայտնել էր, որ ԵՄ-ն Ժնեւի բանակցություններից որոշակի արդյունքներ է ակնկալում:
Ըստ նրա` ԵՄ-ն մտադիր է բանակցություններում արագ առաջընթացի հասնել:





























