ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը տեղեկություններ է հավաքում ամբողջ աշխարհում էլեկտրոնային փոստի միլիոնավոր օգտատերերի հասցեագրքերի մասին: Նման նոր բացահայտմամբ է հանդես եկել Washington Post պարբերականը՝ վկայակոչելով փաստաթղթերը, որոնք ներկայացրել է Էդվարդ Սնոուդենը:
Հատուկ ծառայությունը ամեն օր տեղեկություններ է հավաքել Yahoo, Hotmail, Gmail, ինչպես նաեւ Facebook-ի մոտ 700 հազար օգտատերերի հասցեագրքերի մասին: Տարեկան վերահսկվում է մոտ 250 միլիոն հաշիվ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Տվյալների հավաքագրումը հնարավոր է, քանի որ ԱԱԳ-ն համագործակցում է օտարերկրյա հեռահաղորդակցման ընկերությունների հետ: Պարբերականն ընդգծում է, որ ԱԱԳ-ն նման արտոնություն չունի, ուստի շրջանցում է օրենսդրական սահմանափակումները:





























