«ԱրմենՏել»  ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Beeline կանխավճարային հաշվարկային  համակարգի անցման մասին դեպի Comverse ONE նոր հարթակ: Նախկինում տեխնիկական բիլինգի եւ տարիֆիկացման գործընթացներն իրական ժամանակում իրականացվում էր RTBS Comverse հարթակի վրա:

Comverse ONE հարթակը կառուցված է մեկ միասնական տվյալների մոդելի  վրա եւ մեկ համակարգում ապահովում է բազմաթիվ ծառայությունների թափանցիկ եւ արդյունավետ աջակցություն: Կառուցվածքային նորարարական մոտեցումը հնարավորություն է տալիս ընդլայնել տարբերակների ընտրությունը եւ իրական ժամանակում բաժանորդի հետ ապահովել ինտերակտիվ կապ. ծառայությունների կարգավորման ժամանակ նվազագույնի հասցնելով հնարավոր տեխնիկական կորուստները:  Comverse ONE ունի հետեւյալ հնարավորությունները.

• սակագնային փաթեթների ստեղծում անհատական տարբերակների ընտրությամբ

• մեկ բաժանորդին ենթաբաժին հասնող ծառայությունների ընդլայնում

• երկու տարբեր համարների համար մեկ միասնական հաշվի ստեղծում

• կանխավճարային համակարգում խմբակային հաշիվների հետ  աշխատանք

• ձայնային ծառայությունների ինքնակառավարման համարկարգի հնարավորությունների,  SMS եւ MMS-հաղորդագրությունների ծառայությունների, ինչպես նաեւ շարժական ինտերնետի ընդլայնում

«Այս տարվա սկզբից «ԱրմենՏել»  ընկերությունն իրականացնում է լայնամասշտաբ տեխնիկական վերազիննման ծրագիր` ուղղված մեր հաճախորդների բազայի կառավարման համակարգի հուսալիության եւ տեխնիկական կատարելագործման ապահովմանը: Շարժական կապի շուկան բավականին դինամիկ է զարգանում, այդ իսկ պատճառով մենք ներդնում ենք բավականին միջոցներ ապահովվելու համար մեր ծառայությունների մատուցումն ամենաժամանակակից եւ արդիական մակարդակի վրա: Comverse ONE նոր համակարգը թույլ է տալիս  Beeline հաճախորդներին առավելագույնս հարմարավետ եւ պարզ կառավարել բջջային ծառայությունները, իսկ «ԱրմենՏել»  ընկերությունը հնարավորություն է ընձեռում տրամադրել մատչելի եւ շահավետ առաջարկներ»,- նշեց «ԱրմենՏել»  ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: