Հայաստանն ու Բելառուսը Սեւանա լճում միջազգային գիտապրակտիկ կենտրոն կստեղծեն՝ ուսումնասիրելու քաղցրահամ ջրերով լճերի էկոհամակարգերը: Համապատասխան պայմանագիրը կնքել են Բելառուսի Ազգային գիտությունների ակադեմիան, Բելառուսի Տեխնոլոգիաների եւ գիտության պետական կոմիտեն եւ Հայստանի ԳԱԱ-ն, ՀՀ ԿԳՆ պետական կոմիտեն:

Երեւանում հոկտեմբեր 14-15-ն անցկացվում է գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ բելառուսական կոմիտեի առաջին համատեղ նիստը: