2014թ. Հայաստանի գիտահետազոտական ինստիտուտների աշխատակիցների աշխատավարձը կավելանա 10%-ով: Գիտությունների ազգային ակադեմիայի տնօրեն Ռադիկ Մարտիրոսյանը NEWS.am-ի թղթակցին հայտնել է, որ այդ նախագիծն ընդգրկվել է 2014թ. ԳԱԱ-ի բյուջետային հայտում: «Այժմ մեր գիտնականների միջին աշխատավարձը կազմում է 80 հազար դրամ: Այդկերպ, այն պետք է դառնա 88 հազար դրամ», – նշել է Մարտիրոսյանը: Գիտական աստիճանի հավելավճարը նույնը կմնա. 10 հազար դրամ գիտությունների թեկնածուների եւ 20 հազար դրամ՝ դոկտորների համար:
ԳԱԱ-ի ընդհանուր բյուջետային հայտը նույնպես ավելացվել է 10%-ով: Եթե 2013թ. այն հաստատվել էր 4 միլիարդ դրամի չափով (9,8 միլիոն դոլար), ապա 2014թ. այն պետք է կազմի 4,4 – 4,5 միլիարդ:
Նշենք, որ Հայաստանի գիտահետազոտական հաստատություններում ներկայումս աշխատում է շուրջ 5700գիտաշխատող, խորհրդային տարիներին նրանց թիվը 12000-ից անցնում էր:





























