«ONEArmenia» կազմակերպությունն ու նրա վերջին «Shift::Tech» նախաձեռնությունը ձգտում են Հայաստանում տեկտոնական փոփոխություններ իրականացնել: Այս մասին գրում է  գրող, ռեժիսոր, պրյոդուսեր Քրիստոֆեր Ադամյանը «The Huffington Post» կայքում:

Ձեռնարկատեր Պատրիկ Սարգսյանը «ONEArmenia»-ն հիմնել է 2012թ.-ին այն բանի համար, որպեսզի օգտագործի այդ երկրի մտավոր ու մշակութային ուժը եւ օգնի փրկել հայ երիտասարդությանը կոռուպցիայից ու բացասականից, ինչն առկա է բոլոր հետխորհրդային հանրապետություններում: Հայերը, ովքեր մոտ 3000 տարի է հայտնի են, սիրում են խոսել իրենց փառավոր անցյալի, խոշոր ձեռնարկատերերի ու մշակութային գործիչների մասին, որոնց իրենք ծնունդ են տվել դարերի ընթացքում: Սակայն ԽՍՀՄ փլուզումը, Ադրբեջանի հետ պատերազմը, ողբերգական երկրաշարժն ու Թուրքիայի կողմից շրջափակումը շատերին հայերին դարձրեցին ինքնամփոփ:

«ONEArmenia»-ի ներկայիս նպատակն է փոխել ավանդական մտածողությունը պետության ու նրա առաջարկած հնարավորությունների վերաբերյալ ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: «Հայաստանն ունի 99 տոկոս կրթվածության ու 36 տոկոս գործազրկության մակարդակ,-ասել է Սարգսյանը,- Ես կցանկանայի ուշադրություն հրավիրել Հայաստանում ՏՏ-ի բավական հաջողված հատվածի վրա, ինչն արդեն միլիոնների եկամուտ է արդեն բերել»:

«Shift::Tech» համաշխարհային շուկայի համար Հայաստանում բջջային ծրագրի զարգացման բաց մրցույթ է: Հայաստանը ԱՊՀ նախկին երկրների շարքում եւ Կովկասում համարվում է բարձր տեխնոլոգիաների կենտրոն:  Հայաստանում ծաղկում ապրող  ՏՏ ոլորտը գրեթե զուրկ է կոռուպցիայից եւ տարեկան կազմում է երկրի ՀՆԱ - ի ոչ պակաս, քան 20 տոկոսը: Զարմանալի չէ, որ սկսնակներն ամբողջ երկրի տարածքում են: «Shift::Tech»-ի հաղթողին կորոշի փորձագետների գնահատման կոմիտեն, որի մեջ ընդգրկված են ոշ ոլորտի մի քանի առաջատարներ, այդ թվում «Reddit»-ի եւ «Hipmunk»-ի  համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը, «General Assembly» համահիմնադիր Մեթյու Բրայմերը եւ « Magento» եւ «Oro CRM»-ի համահիմնադիր Յոավ Քաթները: