Autodesk ընկերությունը ուսումնական լաբորատորիա է բացել Երեւանում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին է հայտնել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի՝ միաջազգային համագործակցության հարցերով պրոռեկտոր Ռուբեն Աղղաշյանը:Նրա խոսքով՝ կենտորնի լաբորատորիայի նպատակային լսարանը կլինեն մեխանիկ ուսանողները եւ մեքենաշինարարները, ինչպես նաեւ ճարտարապետները Երեւանի Պետական Ճարտարապետաշինարարական համալսարանից:
«Մեզ մոտ բացված կենտրոնում կտեղադրվեն Autodesk-ի արտոնագրված ծրագրեր, այդ թվում եւ ամենահայտնի Autocad, ինչպես նաեւ շատ ուրիշներ: Նրանց օգնությամբ մեր ուսանողները կկարողանան ստեղծել ոչ միայն գծագրեր, այլ նաեւ եռաչափ մոդելներ»,- նշել է Ռ.Աղղաշյանը:Autodesk-ի Երեւանում գտնվող ներկայացուցիչները ցուցադրել են շենքերի գծագրման ժամանակ իրենց արտադրանքի հնարավորությունները: «Ճարտարապետը ոչ միայն հնարավորություն է ստանում շինություն գծագրել, այլ նաեւ հաշվարկել նրա ամրությունը, ինչպես նաեւ հնարավոր ամեն տեսակ մանրամասներ՝ հայելիների ու պատուհանների դիրքով պայմանավորված լուսավորություն, սրահներում հնչողություն եւ այլն»,- նշել է ՀՊՃՀ պրոռեկտորը:Նա հավելել է, որ հետագայում Autodesk-ը մտադիր է Հայաստանում բացել իր մասնաճյուղը:
«Պաշտոնապես այդ մասին դեռ չեն հայտարարել, սակայն, որպես կանոն, ուսումնական կենտրոնները դրա համար են: Իրանց համար կադրեր նախապատրաստելով՝ ընկերությունը հիմք ունի աշխատել նոր վայրում: Համոզված եմ, մեր երիտասարդությունը կարդարացնի իրեն, առավել եւս, որ Autodesk- մեր հյուրերը նրանց պատրաստվածությունը բարձր են գնահատել: Մասնագւտացվածության պակասի մեջ նրանց չես հանդիմանի: Ուստի ես եւ իմ գործընկերները հպարտ ենք նման գնահատականով»,- հայտարարել է Ռ. Աղղաշյանը:Autodesk-ը արտադրում է գծագրության ու դիզայնի, եռաչափ մոդելների ստեղծման ու վիրտուալ փորձարկման համար համակարգչային ծրագրերի լայն հատված: Ընկերության արտադրանքը լայնորեն կրառվում է ֆիլմերում. Autodesk-ի հաշվին են գրանցված 3 «Օսկար» ու ԱՄՆ-ի կինոակադեմիայի հատուկ մրցանալ գիտա-տեխնիկական ձեռքբերումների համար: Autodesk-ի ծրագրերի հիման վրա են իրականացվել «Ավատար», «Աստղային պատերազմներ 3. սիթհերի վրեժը», «Սարդ-մարդ 3», «X-մարդիկ» եւ այլ հայտնի ֆիլմեր:





























