Վայոց Ձորի մարզի Սարավան գյուղի ոլորաններում, այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ժամը 01:15-ի սահմաններում, տեղի է ունեցել ավտովթար. ավտոմեքենան ընկել է առուն, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել թիվ մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 164 կմ-ի մոտակայքում «Պրոտոն Վիրա» մակնիշի 27 B 97010 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 56-ամյա Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Նասիր Խեյռի) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ ընկել առուն:

Հրշեջ-փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Վայք քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները իրականացրել են ավտոմեքենայի հոսանքազրկման աշխատանքներ: