Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը կայցելի Իրան՝ մասնակցելու Նովրուզի տոնին նվիրված՝ նախագահ Մահմուդ Ահմադինեջադի կազմակերպած միջոցառմանը:
Ինչպես հաղորդում է Trend News-ը, վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Էլհան Պոլուխովին, Մամեդյարովն Իրանում կլինի մարտի 27-28-ը:
Այցի շրջանակներում նախարարի երկկողմ հանդիպումներ նախատեսված չեն:




























