Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանության ինստիտուտի մասնագետները համատեղ աշխատանքներ են անցկացրել ԼՂՀ պետական երկրաբանական ծառայության հետ: Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնել է ինստիտուտի տնօրեն Արկադի Կարախանյանը, 2012թ.-ին գիտահետազոտական ինստիտուտի 7 աշխատակցից բաղկացած խումբը Ղարաբաղի հարավ-արեւմուտքում Կովսականի տարածքում պղնձի հանքի որոնման աշխատանքներ է անցկացրել:

«Մենք օգտագործել են համակարգային մմեթոդաբանություն հանքավերահսկիչ կառույցների հատկացման համար, որպեսզի հայտնաբերենք պղնձի առավել հավանական հանքեր: Մեր աշխատանքները ներառում էին երկրաբանական ու պետրոգրաֆական անալիզ, հեռահար տիեզերական պատկերների անալիզ»,- նշել է Կարախանյանը: Նախատեսվում է աշխատանքները շարունակել 2014թ.-ին:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ԼՂՀ Պետական երկրաբանական ծառայության տնօրեն Գրիգորի Գաբրիելյանցը նշել է, որ նախատեսվում է աշխատանքներին անդամակցել  ինչպես երկրաբանության ինստիտուտին, այնպես էլ արեւմտյան մասնագետներին, հնարավոր է՝ Ֆրանսիայից: «Կան երկրաբանության կամ երկրատեկտոնիկայի վերաբերյալ մի շարք հարցեր, որոնցում ինստիտուտի մասնագետները կարող են օգնել մեզ: Եթե մենք կենտրոնանում ենք մակերեսային աշխատանքների վրա, ապա ինստիտուտը հիմնարար լուրջ հաստատություն է: Մենք նրանց աշխատանքի ենք հրավիրում պայմանագրային հիմունքներով, եւ բավական գոհ ենք արդյունքներից ՝ անկախ նրանից, որ իրենք մեր հայրենակիցներն են»,- հայտարարել է Գաբրիելյանցը:

Կովսականի հանքավայրը համարվում է Կապանի պղնձի հանքավայրի շարունակությունը, որը շահագործվում էր խորհրդային ժամանակներում (պետք չէ շփոթել Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքի հետ):  Ընդունված է նրա մաս համարել Տունդիրգետի (հայտնի է նաեւ որպես Վեջնելինյան) ոսկու հանքավայրը, որի պաշարները միջին հուսալիության կարգերով (C1 + C2) գնահատվում են 4,5 տոննա:  Ներկայումս հանքավայրում անցկացվում են նախնական  ուսումնասիրություններ: ԼՂՀ Երկրաբանական ծառայությունը Կովսականի պղնձի հանքավայրը համարում հեռանկարային ու այնտեղ անցկացնում է որոնողական աշխատանքներ: