Ռուսաստանի կառավարությունում հետաքրքրված են ինտերնետում ազգային որոնողական համակարգի ստեղծմամբ։ Ինչպես հայտնում է «РБК daily»-ին, գաղափարը Կապի եւ զանգվածային հեռահաղորդակցության նախարարությունում քննարկվում է 2009 թ. վերջից։ Նոր համակարգը կարող է կյանքի կոչվել արդեն հաջորդ տարի։ Այն կտարբերվի այլ որոնողական համակարգերից եւ առաջին հերթին «Յանդեքսից» ու Rambler-ից, քանի որ ավելի շատ կծառայի պետական կարիքների համար։
Կայքի ամենամեծ տարբերությունն այն կլինի, որ նոր համակարգի ստեղծմանը կարող են մասնակցել միայն ռուսաստանցի ներդրողներ։




























