Ղրիմի աստղաֆիզիկական աստղադիտարանի գիտնականները բաահայտել են 410 մետրանոց երկնաքար, որը կարող է բախվել Երկրի հետ:
Նրանք, մասնավորապես, կարողացել են պարզել, որ 2013 TV135 մոլորակը պոտենցիալ վտանգավոր երկնաքարերի թվին է դասվում քանի որ դրա եւ մեր մոլորակի ուղեծրերի միջեւ հեռավորությունը կազմում է մոտ 1,7մլն կմ, հաղորդում է «Gazeta.Ru»-ն:
Գիտնականները պարզել են, որ 2032թ օգոստոսի 26-ին Երկրի եւ երկնաքարի բախման հավանականությունը 1-ը 63 հազարի է:





























