37-ամյա Ալիռեզա Մ. մահապատժի էր դատապարտվել թմրանյութերի առք ու վաճառքի համար, սակայն նրա մահապատիժն իսկական պարադոքս էր դարձել. նա հրաշքով ողջ էր մնացել: Սակայն որոշում է կայացվել նրան կրկին մահապատժի ենթարկել:

Դատապարտյալի մահը հաստատել էին բանտային բժիշկները, որից հետո մարմինը դիահերձարան էին ուղարկել: Հաջորդ օրը նրա հարազատները եկել էին մարմնի հետեւից: Սակյան պարզվել էր, որ «դիակը» դեռեւս շնչում էր, հաղորդում է Newsru.com-ը՝ վկայակոչելով Jam-e-Jam Online հեռուստաալիքը:

Դժբախտին ուղարկել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք: Բժիշկների խոսքով՝ նրա վիճակը ներկայումս բավարար է: Նա ակտիվորեն առողջանում է:

Նրա հարազատները հաղորդել են, որ անչափ երջանիկ են: Սակայն իրավապահները վստահեցրել են, որ կայացված դատավճիռը կյանքի է կոչվելու: