Windows 8 օպերացիոն համակարգից օգտվողները հոկտեմբերի 18-ից կարող են անվճար բեռնել թարմացված Windows 8.1-ը (մինչ այդ կարելի է օգտագործել նախնական տարբերակը): Լրամշակված տարբերակը «անձնականության առավել մեծ հնարավորություններ է ընձեռում» եւ վերականգնել է «Մեկնարկ» կոճակը, ասված է Microsoft-ի կայքում:
Windows 8.1-ում էկրանը կարելի է չորս մասի բաժանել՝ տարբեր ծրագրերով միաժամանակ աշխատելու համար: Ցանկության դեպքում օգտվողը նաեւ կարող է հրաժարվել գլխավոր էկրանի սալիկային ինտերֆեյսից, հայտնում է «polit.ru»-ն:
Windows 8.1-ի թողարկմամբ՝ Microsoft-ը հուսով է նվաճել պլանշետների եւ սմարթֆոնների ՕՀ-ի շուկայի մի մասը: Ավելի հին օպերացիոն համակարգերից օգտվողները (Windows 7, XP, Vista եւ այլն ) կարող են Windows 8.1-ը ձեռք բերել այլ պայմաններով:





























