Թուրքական Internethaber-ի փոխանցմամբ՝ իրենց տոնական օրերը 30 հազար իրանցի որոշել են անցկացնել Վանում։ Իրանցիները աշխուժացրել են Վանի եւ հարակից նահանգների կյանքը։ Վանում իրանցիները այցելում են պատմական հայկական վայրեր, այդ թվում Վանա լճի Ախթամար կղզի, Վանի բերդ եւ այլ վայրեր։