Facebook-ը ականջալուր է եղել դեռահասների կարծիքին, որոնք վաղուց ցանկանում էին, որպեսզի իրենց էլ թույլատրվի հասանելի եւ ազատ տեղեկություն տեղադրել: Այժմ 13-17 տարեկաններին թույլատրվում է բոլորի համար հասանելի տեղեկություններ հրապարակել:
Նախկինում հրապարակումները եւ լուսանկարները կարող էր տեսնել միայն «ընկերների» սահմանափակ խումբը: Եվ այդ կարգավորումներն էլ գաղտնի էին պահվում, հայտնում է «Մոյ ռայոնը»:
Դեռահասները պետք է փոխեն դրանք՝ համընդհանուր հասանելիության համար: Կարգավորումները փոխելիս՝ նախազգուշացում է տրվելու, թե ինչի դա կարող է հանգեցնել: Հնարավոր հետեւանքների շարքում է գովազդատուների հետաքրքրությունը, որոնք կարող են երիտասարդությանը ընդգրկել իրենց «թայմլայնում»:
Տվյալ քայլը ավելի կնպաստի դեռահասների շրջանում սոցցանցի տարածմանը, որոնք վերջին ժամանակներս ավելի հաճախ էին հիասթափություն հայտնում FB-ից:





























