Արդեն մոտ ապագայում հնարավոր կլինի «բուրումնավետ» սմարթֆոններ գնել: Ճապոնական Scentee ընկերությունը պատրաստվում է արդեն մեկ ամսից ներքին շուկայում սմարթֆոնների համար հատուկ սարք թողարկել, որոնց շնորհիվ գաջեթները ոչ միայն ձայնային տեղեկատվություն փոխանցել, այլեւ հոտ գեներացնել:

Սարքավորումը, որը սմարթֆոնին կմիանա ականջակալների համար նախատեսված անցքով, ունակ է մինչեւ 100 տեսակի հոտ արձակել: Այն խանութներում կհայտնվի նոյեմբերի 15-ից:

Ընդ որում, սմարթֆոնի տերն ինքը կարող է ընտրել, թե որ դեպքում ինչ հոտ արձակի սարքավորումը:
Գաջեթի արժեքը կկազմի մոտ 35 դոլար: Բացի այդ, օգտատերերը պետք է ձեռք բերեն նաեւ փոփոխվող քարթրիջներ, որոնց արժեքը 5 դոլար է: