Կենտրոնական Չինաստանի նահանգներից մեկում հայտնաբերված գտածոն զարմացրել է չինացի գիտնականներին:
300-ամյա գերեզմանում հայտնաբերված երկու կմախքները եղել են իդեալական վիճակում: Երբ դագաղը բացել են, մարդու դեմքը շատ լավ պահպանված է եղել, սակայն մի քանի ժամվա ընթացքում այն սկսել է սեւանալ եւ տհաճ հոտ արձակել:
300-ամյա մումիայի հագուստը վկայում է, որ նա Ցին դինաստիայի բարձրաստիճան պաշտոնյա է եղել: Ցին դինաստիան իշխանության է եղել 1644-1912 թվականներին:
Չինացիները, ի տարբերություն եգիպտացիների, ոչ մի հատուկ գործողություն չեն կատարել՝ դիակը պահպանելու համար: Սակայն նրանք միշտ փորձել են պաշտպանել մարմինը՝ այն տեղադրելով հսկա գերեզմաններում եւ դագաղի ամրությունն ու ամբողջականությունը կարեւոր է եղել, հաղորդում է Utro.ru-ն՝ վկայակոչելով Daily Mail-ը:
Լոնդոնում արեւելյան եւ աֆրիկյան հետազոտությունների դպրոցի գինական Լուկաս Նիկելը կարծում է, որ գաղտնիքը պահպանման համար ստեղծված հատուկ պայմանները, իսկ չինացի մասնագետները հակված են կարծել, որ մարմինն ինչ-որ բանով մշակվել է:
Այդուհանդերձ, մումիայի ճակատագիրը հետաքրքիր է, որը մեկ օրում ծերացել է 300 տարով: Ներկայումս գիտնականները փորձում են անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի պահպանեն այն, ինչ մնացել է մումիայից:





























