Մարդու հոգեկան առողջության վրա անմիջապես ազդում է կլիմայի փոփոխությունը:
Խոսքը երեխաների մոտ հնարավոր անհանգստության մասին է, կանանց մոտ բազմաթիվ սթրեսների մասին: Այս խնդրով զբաղվել են ավստրալացի գիտնականները Ավստրալիայի Կլիմայի ինստիտուտից, որոնք սեփական հետազոտությունից հետո համապատասխան եզրակացության են եկել, հաղորդում է «FIT4woman»-ն:
Առաջին հերթին այն վերաբերում է կլիմայի կտրուկ փոփոխությունների հետեւանքով առողջության վատթարացման լուրջ վտանգին: Հետազոտության հեղինակ Ավստրալիայի Կլիմայի ինստիտուտի գիտնականները վերջին տարիներին ուսումնասիրել են ջրհեղեղներն ու երաշտը, ինչպես նաեւ դրանց ազդեցությունը մարդու հոգեկան առողջության վրա, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:
Ինչպես պարզվել է, հետազոտվող մարդկանց 20 տոկոսը կլիմայից կախվածություն ունեն: Նրանք ամեն տեսակ զգայական հարվածներ են ստանում, հուսալքության զգացում, սթրես: Կտրուկ կլիմայական փոփոխությունների հետեւանքով նկատվում էր ալկոհոլի չարաշահում, իսկ երաշտն ու շոգ եղանակը ավելացնում են ինքնասպանությունների թիվը: Ինչ վերաբերում է երեխաներին, ապա նրանք դառնում են ավելի խոցելի ու անհանգիստ: Նրանց նման պահվածքը պայմանավորված է նրանով, որ մեծահասակները չեն կարող որեւէ կերպ պայքարել կլիմայի փոփոխության դեմ:





























