2012թ.-ի մայիսին Հայաստանի կառավարությունն ընդունեց ծրագիր փոքր եւ միջին քաշային քիմիայի զարգացման համար 2012-2013թթ. ընթացքում: Գոյատեւած ձեռնարկություններն ու ինստիտուտների պահպանությունը բարի մտադրություն է: Եթե չերկարաձգվի թղթային գործընթացը(որը կայուն է ամենաուժեղ քիմիկատների դեմ), ապա, հնարավոր է ինչ-որ բանի վերաբերյալ հույս ունենալ:

«Երեւանի «Պլաստիպոլիմեր» ԳՀԻ» ՓԲԸ-ի առաջին քայլերից մեկը միջավայրի փոփոխությունն էր. Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունից  այն հանձնվեց Գիտության պետական կոմիտեին: Ավելին, ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը նույնպես դեմ չէր, որ իրենից վերցնեն այս ակտիվը: Ամեն դեպքում այստեղ ավելի շատ գիտություն է, քան արտադրություն: Դեռ խորհրդային տարիներին Օխտինսկի ՀԿ մասնաճյուղ հանդիսացող «Պլաստիպոլիմերը» քիմիական պոլիմերների մշակման առաջատարներից էր, որն իրականացնում էր հիմանական գործառույթները:

«Հայաստանում գործող մյուս ձեռնարկությունները նույնպես կարող են պոլիմերներ մշակել, սակայն ինստիտոիտի նպատակն է գիտական տեխնոլոգիաների մշակումը, որոնք կփորձրկվեն, հետո կհանվեն վաճառքի: Այսօրվա տերմինաբանությամբ՝«technology transfer»,- NEWS.am-ի հետ զրույցում պարզաբանել է ինստիտուտի գորխադիր տնօրեն Պատվական Ոսկանյանը:

Այժմ ՀՀ գիտության պետական կոմիտեն ամփոփում է ինստիտուտի վերականգնողական գործընթացի ծրագիրը, որպեսզի ներկայացնի այն ՀՀ վարչապետին կից Գիտատեխնիկական խորհրդին:  «Կարող ենք ասել, որ վերջին 23 տարիների ընթացքում մեր գիտնականները վերջապես լավատեսորեն են վերաբերում ինստիտուտի ապագայի հարցին: Ի վերջո, մեր նպատակակետը վինիլացետատի հիման  պոլիմերների զարգացումն է, որի պահանջարկ կա ինչպես Հայաստանում, այնպես էլ հետխորհրդային տարածքում », - նշել է գիտնականը:

Պատրաստի տեխնոլոգիաներ ինստիտուտն ունի նաեւ այսօր, առաջին հերթին՝ շինարարական նշանակության: Բացի այդ, դրանք կարող են փոխարինել ներկրմանը, ինչը գերակա է Հայաստանում, թեեւ մի ժամանակ հակառակն էր:

Փոքր քիմիային սնում էր խոշոր հումքը: «Պլաստիպոլիմերի»  համար հումք էր  վինիլացետատը, որն արտադրվում էր «Պոլիվինիլացետատ» գործարանիում(գործարանի հզորությունը կազմում էր տարեկան 25-27 հազար տոննա): Ացետիլենն եւ քացախաթթուն հասնում էրմոտակա «Նաիրիտից»: Այժմ շղթան քանդվել է. «Պոլիվինիլացետատը» 2000-ականների սկզբից սննկանում է, իսկ «Նաիրիտը» երեք տարի է չի աշխատում:  Իսկ հումք պետք է ձեռք բերել արտերկրից՝ահռելի վարկերի դիմաց:

Սակայն նույնիսկ ծանր 90-ականներին  ինստիտուտը պահպանել է փորձարարական բազան՝ պոլիմերային միացությունների  ստացման փորձարարական սարքավորումներ: Մինչեւ 2001թ.-ի  կեսերը դրանց վրա կարգավորվեց  խոշոր չափաքանակի հոմո եւ սոպոլիմերային միացությունների թողարկում ներկրվող վինիլացետատի հիման վրա: «Միջազգային դրամաշնորհների հետ միասին դա թույլ տվեց գոյատեւել եւ պահպանվել, իհարկե, ոչ առանց գիտատեխնիկական ներուժի կորուստների», - ավելացրել է Պ. Ոսկանյանը:

Սակայն որեւէ կողմից օգնության սպասելն անօգուտ էր: Բանկային վարկերը հաղթահարելի չէին, իսկ պետությունը հրաժարվեց ֆինանասավորել ինստիտուտը 1992թ.-ից ի վեր:

Այդ իսկ պատճառով ինստիտուտը 2000-ականների կեսերից սկսցե թեկուզ փոքր քանակությամբ, բայ պոլիվինիլացետատային միացություններ թողարկել, որոնք տեղական պահանջարկ ունեն: «Ցավոք, ինստիտուտը, ունենալով յուրահատուկ տեխնոլոգիաներ, այժմ չի կարող ակտիվ մրցակցել միայն Հայաստանի սահմաններում, իննչպես նաեւ հարեւան տարածքներում: Սկզբունքայնորեն կարող են կազմակերպել արտադրանքի արտահանում»,- նշել է Պ. Ոսկանյանը:

«Խեղդվելիս իրեն փրկել կարող է միայն խեղդվող»…Այս սկզբունիք համաձայն ինստիտուտը անցկացրել է հիմնարար աշխատանքներ: Թեեւ դրանք պետք է անպայաման ֆինանսավորի պետությունըԼ Սակայն վերջին 20 տարվա ընթացքում որեւէ կարգախոս չի փոխվել: Ամենատարածվածն է՝ «գիտությունն ինքն է իրեն սնում»: Այս մթնոլորտում շատ ինստիտուտներ են անհետացել: «Պլաստիպոլիմերը» ոչ միայն շարունակում է գոյություն ունենալ, այլ նաեւ պահպանում է հետազոտությունների թեմաները:

 Հերթը ՀՀ Գիտության պետական կոմիտեինն է եւ նրա վերականգնողական ծրագրինը: Չպետք է բավարարվի միայն նյութական աջակցությամբ. Առաջնային հետազոտությունների ընտրությունն ու նոր շուկաների որոնումը պակաս կարեւոր չեն: